Տարածաշրջան10:03, 08 Հուլիս 2013
Քուրդ պատգամավոր. «Բանակում ոչ թուրքերի ինքնասպանության դեպքերը պատահական չեն»

Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Մյուլքիյե Բիրթանեն ուշագրավ հայտարարություն է արել բանակում ոչ թուրքերի ինքնասպանությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Բինգյոլում զինծառայող Ադեմ Քարքանի դին հայտնաբերվել էր մեքենայի մեջ`
ծնոտի տակից հրազենային վնասվածքով: Զինվորական պատասխանատու մարմինները առաջ էին
քաշել ինքնասպանության վարկածը: Սակայն այդ ուղղությամբ ապացույցներ չեն գտնվել, իսկ ընտանիքը այդ վարկածին
չի հավատում: Բիրթանեն Քալքանի սպանության վերաբերյալ համոզիչ փաստարկ է գտել:
Բիրթանեն թուրքական մեջլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատահականություն
չէ, որ զորամասերում ինքնասպանության դեպքերից մահացած զինվորների մեծ մասը քուրդ,
ալևի, հայ և դեմոկրատական շրջանակներից են:
«Զորանոցներում բոլոր մահվան դեպքերը որպես
ինքնասպանություն քննելը ակնհայտորեն ուշադրություն շեղելու համար է», - ընդգծել է
պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |