Տարածաշրջան13:30, 11 Հուլիս 2013
Քուրդ գործիչը սպառնում է դադարեցնել թուրք-քրդական հաշտեցման գործընթացը

«Քուրդիստանի համայնքների միության» համակարգում տեղի
ունեցած փոփոխություններից հետո 6 անձից բաղկացած ղեկավար խորհուրդ է
կազմվել: Ղեկավար խորհուրդի անդամ Մուրադ Քարայըլանը քրդական խնդրի
խաղաղության հաստատման գործընթացում առաջիկա շաբաթը կարևոր է համարել:
Ըստ նրա՝ եթե Թուրքիայի ներկայիս վերաբերմունքը շարունակվի, ապա գործընթացի հետագա ընթացքը կարող է փակուղու առաջ կանգնել: Նա մասնավորապես ասել է, որ դեռ գործըթացը փակուղում չէ, սակայն ամեն ինչ տանում է դրան: «Ֆըրաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մուրադ Քարայըլանը տեղեկացրել է, որ «Քոնգրա-Գել» ժողովի ժամանակ խաղաղության հաստատման գործընթացի հետ առնչվող կարևոր որոշումներ են ընդունվել:
Նա մասնավորապես ասել է. «Ժողովի ընթացքում «Քոնգրա-Գելի» ղեկավար խորհրդին խաղաղության հաստատման գործընթացին հետևելու նախաձեռնություն է ընձեռնվել: Ակնթարթային զարգացումները մեկնաբանելու և ըստ այդմ որոշումներ ընդունելու լիզորություն է տրվել: Օրինակի համար եթե որևէ քայլ չկատարվի, խաղաղության հաստատման գործընթացի շարունակման կամ դադարեցման որոշում կարող է ընդունվել»:
Այս խոսքերին ի հավելում Մուրադ Քարայըլանը նշեց, որ չեզոք բժիշկներից կազմված մի խումբ պետք այցելի Իմրալը կղզի և Աբդուլահ Օջալանի առողջական վիճակը բուժզննության ենթարկի: Մուրադ Քարայըլանը նշել է, որ Աբդուլահ Օջալանի կարգավիճակի հետ կապված առաջիկա օրերին փոփոխություններ եթե չմտցվեն, ապա խաղաղության հաստատման գործըթացը կդադարեցվի: Ըստ նրա՝ ներկայումս բացի Աբդուլահ Օջալանից թուրքական բանտերը լի են քուրդ քաղաքական բանտարկյալներով, որը էլ ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |