Տարածաշրջան11:32, 12 Հուլիս 2013
Թուրքիան ամենաարդյունավետն է պայքարում ծխախոտի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Պանամայում հրապարակել է «Ծխախոտի
գլոբալ համաճարակ 2013» վերնագրով զեկույցը: Թուրքական «Սաբահ» էլէկտրոնային լրատվականի
հաղորդմամբ՝ «Ծխախոտի դեմ պայքարի
շրջանակային
կոնվենցիան» վավերացրած 176 երկրների կողմից ծխախոտի դեմ տարվող պայքարը գնահատող
զեկույցում Թուրքիան ճանաչվել է միակ երկիրը, որը պայքարն իրականացրել է դրա համար
սահմանված վեց դրույթներն իրագործելով:
Ահա ԱՀԿ-ի կողմից սահմանված ծխախոտի դեմ
պայքարի գլխավոր վեց ուղղությունները.
- Բարձրացնել ծխախոտի գինը և հարկը
- Արգելել ծխախոտի գովազդը, ցուցադրությունը և հովանավորությունը
- Պաշտպանել հասարակությանը սիգարետի պասիվ ծխից
- Զգուշացնել հասարակությանը ծխախոտի սպառնալիքների մասին
- Օգնել ծխախոտը թողնել ցանկացողներին
- Մանրակրկտորեն հետևել ծխախոտի համաճարակին և պաշտպանիչ միջոցառումներին
Թվարկված բոլոր վեց կետերին մանրակրկտորեն հետևելու համար Թուրքիան զեկույցում Թուրքիան անվանվել է ծխախոտի դեմ պայքար իրականացնող երկրի մոդել: Նշվել է, որ Թուրքիան կարող է հաջողությամբ իրականացնել համաշխարհային պայքար: Մոտ քսան երկիրի ներկայացուցիչներ արդեն մեկնել են Թուրքիա՝ վերջինիս ծխախոտի դեմ պայքարի փորձն ուսումնասիրելու:
Զեկույցում որպես վեց կետերից չորսն ամբողջությամբ իրականացրած երկրներ
թվարկվել են Բրազիլիան, Իրանը և Պանաման:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |