Քաղաքական07:14, 13 Հուլիս 2013
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` օրերս հնչեցրած այն տեսակետին, համաձայն որի, հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված իրավաբանների համաժողովում Աղվան Հովսեփյանի այդ ելույթը լայն արձագանք էր ստացել թուրքական մամուլում, որտեղ այն գլխագրվել էր նմանատիպ վերնագրերով. «ՀՀ գլխավոր դատախազը Թուրքիայից հողային պահանաջներ ունի», «Հայաստանից տարածքային պահանջ` Թուրքիային»:
Ըստ «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն պատասխանել է Աղվան Հովսեփյանի խոսքերին` մասնավորապես ասելով.
«Մտահոգությամբ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հուլիսի 5-6 Երևանում կազմակերպված հայ իրավաբանների համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոսել է Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանի իրավականորեն սահմանված չլինելու և կորուսյալ հայկական հողերի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղցրած պաշտոնյայի կողմից արված այս հայտարարությունը` կապված հարևան Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, ցույց է տալիս, որ Հայաստանում իշխում է խնդրահարույց մտածողություն: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ին անդամակցած այս պետությունը միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած իր պարտավորոթյուններին հակառակ է գործում: Պետք է քաջ գիտենալ, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողային պահանջ ներկայացնել Թուրքիային»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |