Քաղաքական08:54, 15 Հուլիս 2013
Milliyet.«Թուրքական զինված ուժերի կոշտ ուղերձը Հայաստանին»

Թուրքական
«Միլլիյեթ» (Milliyet) պարբերականում հրապարակված «Թուրքիայի զինված ուժերի կոշտ ուղերձը Հայաստանին» վերտառությամբ հոդվածում
անդրադարձ կա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը` կապված
Թուրքիայից հայկական հողերը վերադարձնելու անհրաժեշտությանը:
Այդըն Հասանի հեղինակած հոդվածում ասվում է, որ մոտակա օրերին անցկացվելու են
թուրք-ադրբեջական զորավարժություններ, որոնք իրենց մեջ կրում են այն ուղերձը, թե
«ի պատասխան հողային պահանջին Թուրքիան Հայաստանին զենքի փողը ցույց տվեց»:
«Բաքվում և Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ՀՀ
գլխավոր դատախազ Աղվան Հեվսեփյանի` Թուրքիայի նկատմամբ հողային պահանջի
համատեսքտում առանձնահատուկ կարևորություն ունեն: Այս կերպ Հայաստանին
խորհրդանշական ուղերձ է հղվում այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը Թուրքիայի և
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահելու հարցում վճռական են»,-ասվում է
հոդվածում:
Հոդվածում նաև նշվում է, որ այս զորավարժությունները նախօրոք պլանավորված էին ,
սակայն դրանք առանձանկի կարևորություն ստացան միայն այն պատճառով որ ժամկետների
առումով համընկան Աղվան Հովսեփյանի հայտարարության հետ:
Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված իրավաբանների համաժողովում
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր ելույթում նշել էր, որ հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի
տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի
Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |