Տարածաշրջան06:53, 15 Հուլիս 2013
Թուրքիա. Մշակույթի նախարարն ընդունել է ուդի հայազգի վարպետ Երվանդ Բոստանջըին

Նախօրեին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքն ընդունել է վերջին 21 տարին ԱՄՆ-ում ապրելուց հետո կրկին Թուրքիա վերադարձած ուդի հայտնի վարպետ հայազգի Երվանդ Բոստանջըին: Թուրքական «Սաբահ» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ ընդունելությունը տեղի է ունեցել Ստամբուլի համագումարների և ցուցահանդեսների միջազգային պալատում: Թուրք նախարարը նշելով, որ Երվանդ Բոստանջըն առաջինն էր, ով արձագանքեց Անատոլիայից հեռացած արվեստագետներին ուղղված վերադարձի կոչին, ասել է. «Այն Թուրքիան, որն իր քաղաքացիներին ստիպել է, հեռանալ այլ երկրներ, մնացել է անցյալում: Այլևս ուզում ենք այլ երկրներում հաստատված մեր քաղաքացիները վերադառնան իրենց երկիր: Դա Թուրքիայի մեծությունն ու հարստությունն է»:
Թուրք նախարարը ևս մեկ անգամ արտահայտել է իր այն
միտքը, որ Թուրքիայից արտագաղթած տարբեր ազգությունների ներկայացուցիչները
հանդիսանում են Թուրքիայի սփյուռքը և Թուրքիան անելու է ամենը, որ նրանք կրկին
վերադառնան իրենց ծննդավայրերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |