Տարածաշրջան10:12, 15 Հուլիս 2013
Թուրքիայում զինապարտությունից ազատվելու համար կվճարեն 6000 եվրո
Թուրքիայի կառավարությունը
որոշմամբ արտագնա աշխատանքի մեկնողները զինապարտությունից
ազատվելու համար այսուհետ 10 հազ եվրոյի փոխարեն կվճարեն 6 հազար եվրո:
Անցած ամիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում
էր ունեցել արտերկրում բնակվող թուրքերի միության խորհրդի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին խնդրել էին վերանայել զինծառայության փոխարեն վճարվելիք գումարի չափը:
Այդ նպատակով վարչապետի օգնական Բեքիր Բոզդաղի` Թուրքիայի Պաշտպանության նախարարության օգնությամբ պատրաստած առաջարկների փաթեթը, ըստ որի, վերոհիշյալ վճարի չափը սահմանվել է 6000 եվրո, հաստատվել է:
Տեղեկացնենք, որ այս օրենքը հիմնականում կիրառվում է արտագնա աշխատանքի մեջ գտնվողների նկատմամբ: Մինչև 2011 թվականը վճարի ենթակա գումարը կազմել է 5.120 եվրո: Սակայն նույն թվականի դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն գումարը դարձավ 10000 եվրո, ինչպես նաև վերացվեց 21 օրյա զինվորական դասընթացը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |