Տարածաշրջան09:02, 16 Հուլիս 2013
Ստամբուլում Գեզի զբոսայգու դեպքերի առնչությամբ ևս 30 ցուցարար է ձերբակալվել

Ըստ
թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` Ստամբուլի ահաբեկչության դեմ
պայքարի վարչության հատուկ խմբերը Գեզի զբոսայգու իրադարձություններին ուղղված
հետաքննության շրջանակներում հատուկ օպերացիա են իրականացրել:
100
տարբեր հասցեներում իրականացված օպերատիվ գործողության արդյունքում 30 հոգի բերման
է ենթարկվել: Ձերբակալվածները կասկածվում են Գեզի զբոսայգու իրադարձությունների
կազմակերպման մեջ:
Ձերբակալվածների
թվում է նաև «Թուրքիայի Երիտասարադական միության»
Ստամբուլի նահանգի ղեկավար Օլգու Օզդեմիրը և կազմակերպության մի շարք
անդամներ: Գեզի զբոսայգում ոստիկանների գործողություններին ցույց տված
դիմադրության մեջ կասկածվող անձանց բնակարաններից ցուցապաստառներ և նմանատիպ այլ
իրեր են հայտնաբերվել, ինչպես նաև խուզարկվել են ձերբակալվածների համակարգիչները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |