• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:53, 16 Հուլիս 2013

Օջալանի եղբայր. «Եղբորս առաջին անգամ այդպես կոտրված, նյարդային ու հյուծված տեսա»

Օջալանի եղբայր. «Եղբորս առաջին անգամ այդպես կոտրված, նյարդային ու հյուծված տեսա»

«Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» առողջապահության բաժինը այցելել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եղբորը` Մեհմեթ Օջալանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը:

Ուրֆայի Օմերլի գյուղում ապրող Մեհմեթը պատասխանել է եղբոր առողջական վիճակի վերաբերյալ իրեն այցլած պատվիրակության հարցերին:
Մեհմեթը տեղեկացրել է, որ վերջին այցելության ժամանակ եղբայրը նյարդային, հյուծված տեսք է ունեցել:

«14 տարի Իմրալիում գտնվող եղբորս առաջին անգամ այդպես կոտրված, նյարդային ու հյուծված տեսա: Եղբայրս անձամբ է անկախ բժիշկ պահանջել»,- հայտնել է Մեհմեթ Օջալանը:

Մեհմեթ Օջալանի հետ հանդիպած պատվիրակության անունից հանդես է եկել «Թուրք բժիշկների միության» Դիրաբեքիրի մասնաճյուղի նախագահ Քեմալ Քարդաշը, որի հաղորդմամբ`  64-ամյա Աբդուլլահ Օջալանի մոտ  նկատվող սովորական վիճակ է, որ հանդիպում է 
որոշ հիվանդությունների ժամանակ: Քարդաշի կարծիքով` Օջալանը առողջության համար ստիպված է  հիվանդանոցում բուժզննում անցնել:

«64 տարեկան յուրաքանչյուր մարդու մոտ կարող է շաքարախտ, ճնշման տատանումներ, շագանակագեղձի բորբոքում, սրտի անբավարարություն ի հայտ գալ: Իմրալիում կատարված սովորական զննումները բավարար չեն: 14 տարի է, ինչ բարձր խոնավություն ունեցող կղզում է պահվում: Պետք է բոլոր անհրաժեշտ զննումները կատարվեն հիվանդանոցում: Այս իսկ պատճառով պետք է այդ կղզուց նրան հանել և հիվանդանոց տանել»,-հայտարարել է Քարդաշը` նշելով, որ իրավական տեսանկյունից էլ Օջալանի այս վիճակը մարդու իրավունքների խախտում է: Ըստ նրա` 14 տարի ազատազրկման դատապարտված և հիվանդանոցի երես չտեսած որևէ այլ կալանավոր չկա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում քրդական գործընթացի սկսվելուց հետո հաճախակիացել են Օջալանին ազատելու մասին լուրերն ու կոչերը:
Վերջերս «Ազգայնական շաժում» կուսակցության պատգամավոր
Օզջան Յենիչերին ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, որ  կառավարությունը Օջալանին ազատ արձակելու համար բանաձևերի փնտրտուքների մեջ է: Ըստ նրա` դիտարկվում են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են` Օջալանի առևանգումը, նոր դատավարության բացումը և առողջական խնդիրների դեպքում տրվող հնարավորությունները: Ամենահավանականը համարելով առողջական խնդիրների փաստարկով ազատ արձակվելու տարբերակը` Յենիչերին Օջալանին խորհուրդ է տվել մնալ բանտում, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը:


Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}