Քաղաքական12:12, 17 Հուլիս 2013
Դավութօղլու. Թուրքիայի հողերից մի քար անգամ վերցնել ցանկացողները պետք է իրենց չափ ու սահմանն իմանան

«Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն
անդրադարձել է որոշ հայ պաշտոնյաների կողմից Թուրքիային ուղղված հողային պահանջի
մասին պնդումներին» ,-գրում է թուրքական «CNN-Turk»,-ը:
«Թուրքիայի հողերից մի քար անգամ վերցնել ցանկացողները պետք է իրենց չափերն իմանան:
Ոչ ոք նույնիսկ մտքի ծայրով չպետք է նման բան անցկացնի:
Այս
թեմայով արված հայտարարությունները զառանցանք են: Կովկասում խաղաղության ապահովման
համար ամեն մարդ պետք է իր չափ ու սահմանն
իմանա: Այս դեպքում բոլորը կշահեն, իսկ
հակառակ դեպքում` այդ արտահայտությունը օգտագործեղները կկորցնեն: Բոլորին կոչ եմ
անում ողջամիտ լինել: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ
համար ամենակարևորն է»-ասել է Դավութօղլուն:
Նշվում է, որ 2-օրյա պաշտոնական այցով
Ադրբեջանում գտնվող Ահմեթ Դավութօղլուն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի,
արտաքին գործերի նախարարի և վարչապետի հետ: Կքննարկվեն թուրք-ադրբեջանական
հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին
վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված իրավաբանների համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր ելույթում նշել էր, որ հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |