• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:41, 18 Հուլիս 2013

Ադրբեջանի քրդերն ասիմիլյացման վտանգի տակ են

 Ադրբեջանի քրդերն ասիմիլյացման վտանգի տակ են

Ադրբեջանի քրդերը իրենց մշակույթի պահպանման և ձուլման քաղաքականությանը դիմակայելու համար հիմնել են Ադրբեջանի քրդական երիտասարդական միությունը: Այս մասին գրում է թուրքական «Diyarbakirhaber» լրատվական կայքը:

Միության նախագահ Նիջաթ Ջաբրաիլովը թուրքական կայքին տված հարցազրույցում պատմել է կազմակերպության գործունեության և ապագա ծրագրերի մասին:
Հարցազրույցում նա ասել է, որ 2011 թվականին կազմակերպության հիմնումը ադրբեջանական մամուլում մեծ արձագանք է գտել:

Ջաբրաիլովը նշել է, որ իրենք  քաղաքական նպատակներ չեն հետապնդում և միայն մշակությաին ու հասարակական գործունեություն են ծավալում:


Լրագրողի այն հարցին, թե այսօր ինչ վիճակում են գտնվում Ադրբեջանի քրդերը, նա ասել է.  «Ամենաշատ ձուլման ենթարկվողները Ադրբեջանի քրդերն են: Այսօր Ադրբեջանում 100 քուրդ երիտասարադից միայն 3-5-ն է քրդերեն խոսում: Օտարվել են սեփական մշակույթից և պատմությունից: Քրդերը Ադրբեջան գաղթելուց հետո երկրի 4 կողմերն են ցրվել, և սա երիտասարդ սերնդի վրա իր բացասական ազդեցությունն ունի:  Ադրբեջանում չկա մի տեղ, որտեղ զանգվածաբար քրդեր ապրեն: Համակեցություն և միասնություն չունենք , այդ պատճառով էլ ասիմիլյացիան մեզ վրա ավելի արագ է ազդում»:

Ջաբրաիլովը, նշել է որ իրենք ցանկանում են հարաբերություններ հաստատել  Քուրդիստանում և արտասահմանում ապրող քրդական կազմակերպությունների հետ:  «Մեր` Ադրբեջանի
քրդերիս մոտ մի պատկերացում կա, որ մենք Քուրդիստանում ապրող քրդերի կողմից մոռացված ենք: Ուզում ենք, որ մեզ հետ համագործակցեն, մեզ տեր կանգնեն: Նույնիսկ չգիտեն, թե Ադրբեջանում ինչքան քուրդ է ապրում: Չենք ուզում, որ մեզ այստեղ թողնեն, որ ասիմիլյացվենք», ասել է նա ու ավելացրել, որ չի կարելի ասել, թե միայն քրդերի են ասիմիլյացվում : Մյուս ժողովուրդների նկատմամբ էլ է այդ քաղաքականությունը տարվում:
Վերջում Ադրբեջանի քրդական երիտասարդական միությունը կոչ է արել քրդական լրատվամիջոցներին իրենց ուշադրությունը սևեռել Ադրբեջանում ապրող հազարավոր քրդերի խնդիրների վրա:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}