Տարածաշրջան08:57, 18 Հուլիս 2013
Դավութօղլուի կոչը ՄԱԿ –ի Անվտանգության խորհրդին

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախօրեին Թուրքիա –Սիրիա սահմանին` թուրքական Ջեյլանփընար և սիրիական Ռեսուլայն շրջանի միջև ընկած հատվածում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղի և ապստամբների միջև բախում է տեղի ունեցել։ Այդ ընթացքում սիրիական կողմից Թուրքիայի ուղղությամբ կրակ է արձակվել, ինչին ի պատասխան թուրք սահմանապահները նույնպես կրակ են բացել։
Սիրիական կողմից արձակված կրակից Թուրքիայում մեկ հոգի վիրավորվել է:
Ըստ թուրքական
«Անադոլու» լրատվական
գործակալության` Թուրքիայի
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին,
ասել է. «Սա ցույց է տալիս, թե սիրիական
ճգնաժամը ինչքանով
կարող է ազդել նաև մեր քաղաքացիների
վրա: Մեկ անգամ ևս միջազգային հանրությանը
դիմում ենք կոչով: Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը
ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր, ապա հիմա իսկական ժամակակն
է: Սիրիայում
այս դաժան ջարդերը դադարեցնելու
ժամանակը վաղուց եկել է: Հակառակ դեպքում`
ՄԱԿ Անվտանգության խորհրդի և մի շարք այլ միջազգային
առաքելությունների իմաստը կորում է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |