Տարածաշրջան09:14, 19 Հուլիս 2013
Լարվածություն թուրք-սիրիական սահմանին. Թուրքական ԶՈՒ-ում «կարմիր տագնապ» է հայտարարվել

Սիրիայում քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության և
ընդդիմադիրների միջև Թուրքիային սահմանակից շրջաններում 2 օր է արդեն բախումները շարունակվում են: Բախումների
հետևանքով փամփուշները հասնում են Թուրքիա: Այս զարգացումների պատճառով Թուրքիայի
զինված ուժերում «կարմիր տագնապ» է
հայտարարվել: Անօդաչու և F-16 ռազմական
ինքնաթիռները օդում վերահսկողություն են իրականացնում, իսկ ցամաքում `սահմանային
գիծ են տեղափոխվել տանկեր և զինվորների ջոկատներ: Այս մասին տեղեկացնում է
թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախօրեին Թուրքիա –Սիրիա սահմանին` թուրքական Ջեյլանփընար և սիրիական Ռեսուլայն շրջանի միջև ընկած հատվածում տեղի
ունեցող բախումների ընթացքում սիրիական կողմից Թուրքիայի ուղղությամբ կրակ է արձակվել, ինչին ի պատասխան թուրք սահմանապահները նույնպես կրակ են բացել։
Սիրիական կողմից արձակված կրակից Թուրքիայում մեկ հոգի վիրավորվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |