• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:54, 19 Հուլիս 2013

Քրդական համայնքների միություն. «Վերջին անգամ ենք զգուշացնում»

Քրդական համայնքների միություն. «Վերջին անգամ ենք զգուշացնում»

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գերագույն խորհրդի համանախագահությունը: Կառույցը իր մեկնաբանության մեջ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարության գործողությունները: «Քրդական համայնքների միությունը» թուրքական իշխանություններին մեղադրել է  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի  առողջական վիճակի բուժզննության համար Իմրալը կղզի պատվիրակություն չուղարկելու,  «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) պատվիրակության 15-օրյա բանակցությունը ձգձգելու, և Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» հետ մերձեցման մեջ:

Թուրքական  «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Քրդական համայնքների միության» գերագույն խորհրդի կողմից արված հայտարարությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ««Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի  կողմից նախաձեռնված ժողովրդավարական հաշտցման և խաղաղության հաստատման ծրագիրը ճգաժամային  կետի է հասել: Այս մասին քուրդ ազգին և հասարակությանը մեկ անգամ ևս տեղեկացնելը ահրաժեշտ ենք համարում: Երկու շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ Օջալանի առողջական վիճակը վատթարացել է: Եվ այդ առումով անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել. քուրդ ազգին և մեր բարեկամներին կոչ ենք անում զգոն լինել: Մյուս կողմից քրդաբնակ հատվածում ոստիկանության պահակակետերի և պատնեշների կառուցումը,  պաշտպանողական քաղաքականությունը, օդային հետախուզական աշխատանքները ամբողջ թափով ընթանում են:  Այն փաստը, որ Օջալանի առողջական վիճակի վերաբերյալ քայլեր չեն ձեռնարկվում, «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» պատվիրակության 15-օրյա բանակցությունները ձգձգվում են, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցությունը» փորձում է խաղաղության հաստատման գործընթացը ձախողել:

«Մեր շարժումը վերջին անգամ է զգուշացում «Արդարություն և զարգացում կուսակցությանը»: Քուրդ ազգի և հասարակության կողմից բարձրաձայնված վերոնշյալ խնդիրների լուծման համար ամենասեղմ ժամկետներում քայլեր չձեռնարկվելու դեպքում ծրագրի հետագա ընթացքը կդադարեցվի: Ցանկանում ենք տեղյակ պահել, որ ծրագրի դադարեցման հիմնական պատասխանատուն կլինի «Արդարություն և զարգացում կուսակցությունը»»:

Ermenihaber.am 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}