Տարածաշրջան16:21, 22 Հուլիս 2013
Թուրքական ԶՈՒ. «Սիրիայի կողմից հնչող կրակոցները անպատասխան չեն մնում»

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է, տարածել , որտեղ հայտնում է, որ Սիրիական սահմանի հակառակ կողմից իրականացվող գնդակոծությունները, որոնք պատճառում են մարդակային և տեխնիկական կորուստներ, ստանում են իրենց արժանի հակահարվածը:
Թուրքական «Փոսթա» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ` գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Թուրքիայի Զինված ուժերը կառավարության կողմից ստացած
հրահանգների շրջանակներում սահմանային անվտանգությունը ապահովելու նպատակով,
սահմանի մյուս կողմից սպասվող հնարավոր վտանգները կանխելու նպատակով միջոցներ է
ձեռնարկել: Դրանց շրջանականերում էլ Սիրիայի կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող գնդակոծություններին
համարժեք պատասխան է տրվում:
Բացի այդ սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպերի,
ապօրինի սահմանահատումների և դրանց ընթացքում ձերբակալված անձանց ու բռնագրաված
մաքսանենգ նյութերի մասին շարունակվելու է տեղեկությունների հաղորհումը
հասարակությանը ԶՈՒ պաշտոնական կայքի միջոցով»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |