Տարածաշրջան14:43, 22 Հուլիս 2013
Ստամբուլի Գեզի զբոսայգու վերաբերյալ նոր վճիռ է հրապարակվել

Գեզի զբոսայգում հրետանային զորանոց կառուցելու
վերաբերյալ Ստամբուլի 6-րդ Վարչական դատարանի կողմից աշխատանքները դադարեցնելու
մասին որոշումը Տարածաշրջանային դատարանը չեղյալ է հայտարարվել:
Ինչպես հայտնում է թուրքական «Սաբահ» էլեկտրոնային
լրատվականը` Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը այգում շինարարական
աշխատանքները արգելող որոշումը չեղյալ հայտարարելու հայցով դիմել էր նույն 6-րդ
Վարչական դատարան, սակայն հայցը չէր բավարարվել: Նախարարությունն այս անգամ
նմանօրինակ հայցով դիմել է արդեն Տարածաշրջանային դատարան, որն էլ բավարարել
դիմումը` չեղյալ հայտարարելով 6-րդ վարչական դատարանի կողմից աշխատանքները
դադարեցնելու մասին կայացրած որոշումը:
Նկատենք, որ 6-րդ Վարչական դատարանում Գեզիի գործը դեռ
ավարտված չէ, իսկ վարչապետ Էրդողանն էլ հայտարարել է, որ դատարանի կողմից
զբոսայգում շինարարության արգելքի դեպքում հարցը կարող է լուծվել հանրաքվեի
միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |