Տարածաշրջան15:20, 23 Հուլիս 2013
«The Wall»-ում կցուցադրվեն Դինքի, Մումջուի և Մենդերեսի նկարները

Թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ`
«Pink Floyd»-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսի «The Wall» անվանումով շոուի
շրջագայության ստամբուլյան կանգառի ժամանակ 120 մետրանոց հսկայական պատի վրա
կցուցադրվի Հրանտ Դինքի, Ուղուր Մումջուի և Ադնան Մենդերեսի նկարները:
Օգոստոսի 4-ին կայանալիք համերգը կհյուրընկալի Ստամբուլի
տեխնիկական համալսարանը: Ուոթերսը 120 մետրանոց հսկայական պատի վրա ցուցադրելու է
աշխարհի պատմության մեջ մեծ հետք թողած անձանց ու անվանի իրավապաշտպանների
նկարները:
Նախաձեռնությունը իրականացվում է Ուոթերսի կողմից
կազմակերպված «The Wall» նախաձեռնության բոլոր կանգառներում: Թուրքիայում
անցկացվելիք միջոցառման ժամանակ 120 մետրանոց պատ-դեկորի վրա կցուցադրելի`
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի,
1993 թվականին սպանված լրագրող Ուղուր Մումջուի, 1961 թվականին մահապատժի
ենթարկված Թուրքիայի հանրապետության վարչապետ Ադնան Մենդերեսի նկարները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |