• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:19, 24 Հուլիս 2013

Թուրք պատգամավորը` ընդդեմ «Սանասարյան տունը» հյուրանոց վերածելու որոշմանը

Թուրք պատգամավորը` ընդդեմ «Սանասարյան տունը» հյուրանոց վերածելու որոշմանը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն , հայկական «Սանասարյան տունը» հյուրանոցի վերածելու վերաբերյալ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին (ԹԱՄԺ) գրավոր հարց է ուղարկել` պահանջելով, որ Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքին պատասխանի դրան:

Թանրըքլըն, ներկայացրած հարցի մեջ մասնավորապես ասվում է. « Մամուլում կա տեղեկություն, որ Թուրքիայի հայերին պատկանող , սակայն հիմնադրամների վարչության ձեռքում գտնվող պատմական «Սանասարյան տունը» պատրաստվում են 20 տարի ժամկետով վարձակալության տալ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին: Պատմական շինությունը վարձակալության հանձնելու վերաբերյալ որևէ որոշում  կամ կարգադրություն ստորագրե՞լ եք: Արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Սանասարյան տունը» վերածվելու է հյուրանոցի: Ճի՞շտ եք համարում պատմական կառույցը առևտրային նպատակներին ծառայեցնելը:

 Հայերի համար հոգևոր նշանակություն ունեցող շինությունը պահանջվում է վերադարձնել Հայոց պատրիարքարանին: Դուք այս պահանջը բավարարելու համար որևէ ջանք գործադրելու՞ եք: Արդյո՞ք պատահականություն է , որ «Սանասարյան տան» վերաբերյալ նման որոշում ընդունվեց  1915թ. իրադարձությունների հարյուրամյակի նախաշեմին:

Նշենք, որ  «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}