Քաղաքական09:45, 24 Հուլիս 2013
Մուսթաֆա Բուլուշ. «Առանց Ղարաբաղի հարցի լուծման` հայ-թուրքական հարաբերություններում որևէ զարգացում չի լինի»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Իգդիր շրջանի գրասենյակի նախագահ Մուսթաֆա Բուլուշը այցելել է թուրքական այսպես կոչված «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» Կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը իր գոհունակությունն է հայտնել ԱԶԿ-ի Իգդիր շրջանի ղեկավարության այցի առնչությամբ և կառույցի աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել: Նա մասնավորապես ասել է, որ իրենց պայքարը հայկական սփյուռքի դեմ է, և Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար է:
ԱԶԿ-ի Իգդիր շրջանի
ղեկավար ՄուստաՖա Բուլուշը անդրադառնալով
հայկական հարցին ասել է. «Ե՛վ որպես
իշխանություն, և՛ որպես կուսակցություն,
մեր դիքրորոշումը պարզ է և հստակ: Թուրքիայի դիրքորոշումը նույնն է: Առանց
Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ նոր զարգացում չի
լինի»:
Ըստ թուրքական
«Սթարգյունդեմ» լրատվական կայքի` հանդիպման վերջում միության ղեկավար Գյոքսել
Գյուլբեյը ՄուստաՖա Բուլուշին 1915 թվականի իրադարձություններին առնչվող «Օսմանյան
և ռուսական արխիվների ճշգրիտ տեղեկությունները» խորագրով գիրք է նվիրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |