Քաղաքական09:30, 26 Հուլիս 2013
Թուրք հոդվածագիր. «Ի՞նչ ենք անում մենք 2015թ.-ին ընդառաջ»

Թուրքական «Թաքվիմ» թերթի հոդվածագիր Մեհմեթ Չեթինգյուլեչը իր «Ի՞նչ ենք անում մենք 2015թ ընդառաջ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այն հարցին, թե ինչպես են 2 երկրները պատրաստվում ցեղասպանության հարյուրամյակին:
Ստորև ներկայացնում ենք Չեթինգյուլեչի հոդվածը.
«Թուրքիայի և Հայաստանի միջև մոտ 5 տարի առաջ սկսված ֆուտբոլային դիվանագիտությամբ լարվածության մեղմացման մի նոր փուլ սկսվեց: Հայաստանի և Թուրքիայի նախագահները միասին ֆուտբոլ դիտեցին, երկու երկրների միջև արձանագրություններ ստորագրվեցին, սակայն շարունակություն չեղավ:
Նախագահ Աբդուլլահ Գյուլը 2015թ., ցեղասպանության պնդումների 100-ամյակին ընդառաջ, այն պարագայում, երբ այս թեման ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, ջանում էր հավանական տհաճ զարգացումները կանխել:
Միայն թե Հայաստանի հետ լուրջ խնդիրներ ունեցող մեր ադրբեջանցի եղբայները Թուրքիայի պահվածքին շատ կոշտ արձագանքեցին: Ծայրահեղ ազգայնական հայերը և սփյուռքահայերը նույնպես անհանգստացած էին այս մերձեցմամբ:
Այսպիսով հայ-թուրքական հարաբերությունների առկախումը գոհացրեց և պահպանողական հայերին, և ադրբեջանցիներին:
Հիմա սպասում ենք Հայաստանի 2015 թվականի գրոհին: Տեսնեք, թե երբ Թուրքիային պատին սեղմեն, մեր ադրբեջանցի եղբայները ինչպես կօգնեն:
Թուրքիան Հայաստանի հետ մերձենալիս Ադրբեջանը օրակարգ է բերում Լեռնային Ղարաբաղի հարցը որպես պայման էր դնում:
Լավ, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հայերի` 100-ամյակի հետ կապված ծրագրին:
Հայերը պատրաստվում են աշխարհին ոտքի հանել: Իսկ մենք ի՞նչ ենք անում. Միայն հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին հուշարձաններ կառուցելով կարո՞ղ են աշխարհին համոզել: Արդյո՞ք անհրաժեշտ չէ ավելի ակտիվ լինել. կոնֆերանսներ, ժողովներ կազմակերպել, ֆիլմեր ցուցադրել: Պետք է ավելի ակտիվ լինեն նաև պատմաբանները»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |