• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:21, 27 Հուլիս 2013

Էրդողանը սպառնում է դատի տալ անգլիական “The Times թերթին

Էրդողանը սպառնում է դատի տալ  անգլիական “The Times թերթին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  Շըրնաքում օդանավակայանի բացման ժամանակ ելույթ ունենալով, անդրադարձել է վերջերս անգլիական “The Times”  պարբերականում  հրապարկված նամակին և սպառանացել դատի տալ անգլիական թերթին:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Էրդողանը ափսոսանք է հայտնել, որ հայտնի մարդիկ, ովքեր անգամ քարտեզի վրա Թուրքիայի տեղը չեն կարող գտնել, իրենց ստորագրությունն էին դրել մի նամակի տակ, որի բովանդակություն անգամ չէին կարդացել, և ընդհանրապես ծանոթ չեն Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին:
Թուրքիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդպիսի զառանցանքներով, զրպարտություններով և մեղադրանքներով լի նամակը  Թուրքիային անգամ չնչին վնաս չի հասցնի, սակայն կստվերի այն հրապարակող թերթի և ստորագրող անձանց հեղինակությունը:

«Թայմս, ինչքանո՞վ ես հրապարակել այդ նամակը: Հենց այդքան էլ արժես: Մենք էլ, իհարկե, իրավական հարթությունում անհրաժեշտ ամեն բան կանենք: Դրա հաշիվը այդպես կպահանջենք»,- եզրափակել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ շուրջ 30 հայտնի արվեստագետներ, այդ թվում նաև Սյուզան Սարանդոնը, Շոն Փենը նամակ էին հղել Էրդողանին, որով քննադատում էին վերջինիս, Ստամբուլի Գեզի զբոսայգու ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}