Տարածաշրջան13:23, 30 Հուլիս 2013
Սպասվում է 22 թուրք գեներալի պաշտոնաթողություն

Թուրքական «Դունյաբուլթենի» լրատվական կայքի տեղեկացմամբ` շուտով գումարվելու
է բարձրագույն ռազմական խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի տասնյակ գեներալների
հետագա պաշտոնավարման հարցը: Սպասվում է, որ «Էրգենեքոն»-ի, «Բալյոզ»-ի, «փետրվարի
28»-ի և ռազմական լրտեսության տարբեր քրգործերով անցած 22 գեներալի
պաշտոնաթողություն:
Նշվում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում ևս 2 տարի կշարունակի մնալ բանակի գեներալ Նեջդեթ Օզելը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հրապարակել է վերջին 3 տարվա ընթացքում հրաժարականի դիմում ներկայացրած թուրքական բանակի զինվորականների թիվը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը` նշելով, որ Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ 2009-ի հունվարից մինչև 2012-ի հունվարընկած ժամանակահատվածում հրաժարական է տվել Թուրքիայի զինված ուժերում ծառայության մեջ գտնված 13.751 զինծառայող: Նրանց շարքերում եղել են բազմաթիվ գեներալներ, ծովակալներ,սպաներ և ենթասպաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |