Տարածաշրջան13:46, 30 Հուլիս 2013
Օջալանը ցանկանում է դուրս գալ խաղաղության գործընթացից

Քրդերի
առաջնորդ Աբդուլլահ Օջալանի քույրը` Ֆաթմա Օջալանը և քեռին` Սուլեյման Արսլանը,
հանդիպելով լրատվամիջոցների հետ, տեղեկություններ են հաղորդել քուրդ առաջնորդի հետ
ունեցած հանդիպումից:
Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը հայտնում է, որ Օջալանի մորեղբայրը դժգոհել է,
որ 81 տարեկան հասակում 500 կմ ճանապարհ կտրել անցնելով` նրան ընդամենը կես ժամ է
տրվել զարմիկի հետ տեսակցելու համար. «Մեր իրավունքները ոտնահարվում են»,-
հայտարարել է Սուլեյման Արսլանը:
Խոսելով քրդական հարցի լուծման գործընթացի մասին` Արսլանը հայտնել է, որ
Օջալանը նեղսրտած է: «Խաղաղության գործընթացը այսպես չի լինի: Եթե այսպես լինի,
ես գործընթացից դուրս կգամ, կնստեմ ու կհետևեմ: Սրանից հետո խաղաղության
գործընթացից դուրս կգամ»,- փոխանցում է Օջալանի խոսքերը:
Քույրը` Ֆաթման, դժգոհել է բանտային պայմաններից. «Փակ տեղում էլ չի դիմանում:
Մենք կես ժամ չկարողացանք դիմանալ: թույլ տվեցին ընդամենը 30 րոպե տեսակցել,
իսկ այդ տեսակցելու իրավունքը 1 ժամ է, այդպե՞ս չէ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |