• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:57, 03 Օգոստոս 2013

Ռադիքալ. «Քրդական կոնֆերանսից դեպի Մեծ Քուրդիստան»

 Ռադիքալ. «Քրդական կոնֆերանսից դեպի Մեծ Քուրդիստան»

Թուրքական «Ռադիքալ» թերթում տպագրվել է Օրալ Չալըշլարի Քուրդիստանի վերաբերյալ հոդվածը: Այն որոշակի կրճատումներով ներկայացված է ստորև:

«Սրանից 16 տար առաջ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում իմ մասնակցությամբ մի հեռուստահաղորդման ժամանակ ինձ ուղղվեց այսպիսի մի հարց. «Քրդերից բացի կա° արդյոք ուրիշ ազգ, որն ունի ավելի քան 20 մլն բնակչություն, բայց չունի պետականություն»: Այդ հարցը տարիներ շարունակ ինձ հանգիստ չէր թողնում:

Այս ամիս սպասվում քրդական հարցին նվիրված մեծ կոնֆերանս: Համաժողովը քրդերի պատմության մեջ նոր իրավիճակ է մատնանշում:  Առաջին համաշխարհային պատերազմից հետո 4 տարբեր երկրների միջև բաժանված քուրդ ազգի  ներկայացուցիչերը գուցե առաջին անգա՞մ  են այսպիսի լայն կազմով է հանդիպելու:

Պատմությանն ուշադրությամբ ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ  քրդական քաղաքական միավորումները, զինված խմբավորումները ինչքան էլ միմյանց կցված են եղել, միասնականության հեռանկարներն այնքան էլ զորեղ չեն եղել: «Մահաբաթի քրդական պետությունը», Մոլա Մուստաֆա Բարզանիի ըմբոստացումը և նման փորձերը հաշվի առնելով, այդուհանդերձ, կարող եմ ասել, որ քրդերն առաջին անգամ այսքան օրինական հողի վրա,  որպես նոր քաղաքական աշխարահգրության դերակատարներ, մասնակցելու են վերոնշյալ համաժողովին:

«Արաբական գարունից» հետո քրդական կոնֆերանսն ի՞նչ նպատակ կարող է ունենալ: Ահա այսպիսի հարցադրում էլ կարող է  լինել: Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» որպես ազդեցիկ ուժ, ինչպես նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը»  (ՔԲԿ-PKK) մոտ կանգնած  քաղաքական շարժումը ստեղծված իրավիճակն ամբողջովին խճճված են դարձնում:

Թուրքիան իր հերթին սկսել է «Քրդական խնդրի լուծման գործընթացը»: Նա պատրաստում է այնպիսի մի ռազմավարություն, որտեղ ներառված կլինեն տարածաշրջանում առկա մյուս քրդական կազմավորումները: Հատկանշական է, որ վերջին շրջանում Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ղեկավար  Սալիհ Մուսլիմը բացահայտ հանդիպում էր ունեցել իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ:

Այստեղ հարց է առաջանում. «Քրդերն արդյո՞ք Մեծ Քուրդիստանի պատրաստությունն են տեսնում»: Սրանից 20 տար առաջ մեկ այլ հաղորդման ժամանակ Օջալանին վերոնշյալ հարցն էի ուղղել: Իմ կողմից հնչեցված հարցին ի պատասխան Օջալանն ասել էր. «Ինչու՞ Թուրքիայից անջատվենք, Ստամբուլի, Իզմիրի, Անթալյայի նման քաղաքներում որքան քրդեր են ապրում: Թուրքիայի հարստությունները թուրքերի հետ ենք ցանկանում կիսել»:

Վերջում հոդվածագիրը նշում է. «Քրդերի և թուրքերի մեծ միությունը նշանակում  Մերձավոր Արևելքի համար խաղաղ գոյակցության հրապուրիչ  մի մոդել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}