Տարածաշրջան13:12, 05 Օգոստոս 2013
Թուրքիան շուտով ձեռք կբերի նոր սերնդի ռազմափոխադրող օդանավեր

Թուրքիայի
կողմից պատվիրված նոր սերնդի 10 ռազմափոխադրող A400M տեսակի ինքնաթիռների
շարժիչներն առաջին անգամ ստուգման են ենթարկվել:
«Airbus
Military» ընկերության կողմից արտադրվող A400M ինքնաթիռը, որը հանձնվելու է
Թուրքիայի զինված ուժերին, հուլիսի 29-ից շարժիչի արագության փորձարկման թեսթեր է
անցնում: Ինքնաթիռի 4 շարժիչները մասնագետների հսկողության ներքո փորձարկման թեսթ
են անցել Իսպանիայի Սևիլիա քաղաքում: Թուրքական «Զաման» օրաթերթի տեղեկացմամբ`
մինչև օրս անցկացված փորձարկումների ընթացքում որևէ խնդիր չի առաջացել:
Սեպտեմբերին
նախատեսվում է առաջին ինքնաթիռը հանձնել պատիրվատու Թուրքիային: Շուտով ինքնաթիռը
«Airbus Military» ընկերության հանձնման կենտրոն կբերվի և կհանձնվի թուրքական
կողմին: Նույն աղբյուրի համաձայն` թիկունքային ծառայություն իրականացնող A400M
ինքնաթիռը միևնույն ժամանակ կարելի է ծառայեցնել նաև քաղաքացիական նպատակներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |