Տարածաշրջան10:07, 06 Օգոստոս 2013
Ադրբեջանում տրվել է «Թուրանական բանակ» նախագծի մեկնարկը

Ադրբեջանում թյուրքական 4 պետությունների մասնակցությամբ «Թուրանական բանակ» ռազմական կառույցի ստեղծման առաջին փուլի մեկնարկն է տրվել: «Թուրանական բանակը» լինելու է ՆԱՏՕ-ի նման կառույց: Նշվում է, որ այդ բանակի հիմնումն ուղղված է թյուրքական պետություններին սպառնացող արտաքին ուժերի դեմ և անհրաժեշտության դեպքում բոլոր հնարավորությունները կօգտագործվեն, համապատսխան ուժ կկիրառվի: Միևնույն ժամանակ նշվում է, որ բանակը կոչված է մահմեդական երկրների բնակչության անվտանգության և աշխարհում խաղաղության պահպանման համար:
«Թուրանական բանակ» ծրագրի
շրջանակներում նախատեսվում է մի
շարք ոլորտներում, մասնավորապես զենքի արտադրության, հակահրթիռային
պաշտպանիչ ծածկույթի, հեռահար հրթիռների,
ռազմական ինքնաթիռների և նավերի, ուղղաթիռների և անօդաչու ռազմական թռչող սարքերի
արտադրության ոլորտներում անդամ երկրների ամբողջ ուժերի միավորում: Ծրագրի առաջին փուլին մասնակցում են Թուրքիան,
Ադրբեջանը, Ղրղզստանը և Մոնղոլիան:
«Թուրանական բանակ» կառույցի առաջին նախագահությունը հանձնվել է անդամ երկրներից ամենահզոր բանակ ունեցող Թուրքիային: Թուրքիան կառույցը կղեկավարի մինչև 2014 թվականի վերջը: «Թուրանական բանակի» թիվը կլինի ավելի քան 2.8 միլիոն: Բանակի գլխավոր շտաբը տեղակայված է լինելու Անկարայում, իսկ խորհրդանշական տարբերանշանը լինելու է ձիու պատկերը:
Ըստ թուրքական «Ինտերնետաժանս» կայքի՝ նման ռազմական կառույցի ստեղծումը լուրջ
արձագանք է ստացել մի շարք երկրներում: Նույն աղբյուրն ընդգծում է, որ աշխարհում 7
թյուրքական հանրապետություն և 50-ից ավելի փոքր պետություններ ու նահանգներ կան: Եվ միայն 7
հանրապետությունների միավորումը կհանգեցնի աշխարհի ամենահզոր բանակի ստեղծմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |