Տարածաշրջան10:08, 07 Օգոստոս 2013
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել Հայկական հարցի թեմայով դոկտորական թեզ պաշտպանած գեներալը

Թուրքիայի բարձրագույն
ռազմական խորհրդի որոշմամբ ցամաքային ուժերի հրամանատար նշանակված բանակի գեներալ
Հուլուսի Աքարն ունի «դոկտորի» գիտական աստիճան: Նա գեներալ-լեյտենանտ եղած ժամանակ Ստամբուլի
«Բողազիչի» համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմության
ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
Ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի` թուրք զինվորականի ատենախոսությունը նվիրված է եղել Հայկական հարցին, ինչպես նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա ԱՄՆ հայկական լոբբիի ունեցած ազդեցության խնդրին: Այնուհետև Աքարը դասավանդել է ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում: Ըստ շրջանառվող տեղեկությունների Հուլուսի Աքարը 2015 թվականին նշանկվելու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |