Տարածաշրջան07:35, 13 Օգոստոս 2013
Թուրքիայի կառավարություն. «Էրդողանը ողջ և առողջ է»

Նախօրեին թուրքական «Յուրթ» թերթի հրապարակել էր
տեղեկություն այն մասին, որ վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանը վատառողջության
պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Թուրքիայի կառավարության կողմից այսօր պաշտոնական
հաղորդագրություն է տարածել, որը հերքում է Էրդողանի հոսպիտալացվելու մասին
շրջանառվող լուրերը: Նման տեղեկություններ տարածողները, ըստ պաշտոնական
հաղորդագրության, անում են դա միտումնավոր, իսկ տպագիր օրգաններն էլ առանց
լրագրողական էթիկային հետևելու տարածում են ստահոդ լուրեր:
Հիշեցնենք, որ Էրդողանը որոշ ժամանակ առաջ ենթարկվել էր հաստաղու վիրահատության: Լուրեր էին շրջանառվում, որ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Մեկ տարի առաջ անվանի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը Էրդողանի հետ հարցազրույցի ժամանակ ուղիղ հարցրել է. «Դուք քաղցկեղո՞վ եք տառապում»: Վարչապետը բացասական պատասխան է տվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |