Տարածաշրջան12:36, 14 Օգոստոս 2013
Թուրքիան ժամանակավորապես հրաժարվում է նախագահական համակարգին անցում կատարելուց

Թուրքական «Թարաֆ» էլեկտրոնային թերթի հաղորդմամբ` Թուրքիայի նոր սահմանադրության մշակման գործընթացում կառավարող կուսակցության (Արդարություն և զարգացում կուսակցություն)` նախագահական համակարգի անցման առաջարկը օրակարգից հանվելու է: Նոր սահմանադրության մշակման համար ստեղծված Սահմանադրության համաձայնության հանձնաժողովին, 2 տարվա աշխատանքներից հետո հաջողվել է մշակել միայն 61 հոդված, սակայն հանձնաժողովի համար հաճախ անհամաձայնությունների առիթ հանդիսացող ԱԶԿ-ի` նախագահական համակարգի անցնելու առաջարկի պատճառով հարց է առաջանում թե արդյո՞ք նոր սահմանադրության մշակումը կհասնի իր տրամաբանական ավարտին: 4 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամները բազմաթիվ առանցքային հարցերի շուրջ համաձայնության չգալով միմյանց են մեղադրում: Ընդիմադիրները աշխատանքների նման դանդաղ տեմպը կապում են կառավարող ԱԶԿ-ի Նախագահական համակարգի առաջարկի և ժամկետների առումով կառավարության կողմից իրենց վրա գործադրվող ճնշումների հետ:
Հանձնաժողովի ԱԶԿ-ական անդամներն էլ հայտարարել են, որ եթե աշխատանքները փակուղի մտցնող միակ խնդիրը իրենց կողմից առաջարկվող նախագահական համակարգն է, ապա այդ անհամաձայնությունը կհեռացվի օրկարգից:
«Թարաֆի» հավաստիացմամբ ԱԶԿ-ի շտաբներից հաղորդել են, որ հանձնաժողովը մինչև ամառվա վերջ ակտիվորեն շարունակելու է աշխատանքները, որպեսզի հասցնի հնարավորինս շատ հոդվածների շուրջ համաձայնության գալ, իսկ աշնանը օրակարգից կհանվի ԱԶԿ-ի` նախագահական համակարգի անցնելու առաջարկը` այդպիսով ապահովելով 4 կուսակցությունների համար ընդունելի սահմանադրության տեքստի մշակումը: Այս պարագայում նախագահական համակարգի առաջարկը կքննարկվի 2015 թվականին Թուրքիայում անցկացվելիք համապետական ընտրություններից հետո: Այդ առիթով ԱԶԿ-ի շտաբները հայտարարել են, որ առանց այդ էլ 2015-ին առաջին անգամ Թուրքիայի նախագահը կընտրվի
ժողովրդի անմիջական քվեարկությամբ, ինչն էլ արդեն նշանակում է անցում կիսանախագահական համակարգի, իսկ նախագահական համակարգը կմնա 2015-ից հետո:
Այսպիսով, ըստ թերթի, ԱԶԿ-ն նախատեսում է օր առաջ ավարտին հասցնել սահմանադրության մշակման գործընթացը, քանի որ 2014-ի աշնանը նախընտրական մթնոլորտ կձևավորվի և այդ պարագայում դժվար կլինի նոր սահմանադրություն մշակել:
Թերթը տեղեկացնում է նաև, որ ընդիմությունը ևս հույս է հայտնել, որ նախագահական համակարգի իր առաջարկից հրաժարվելով` ԱԶԿ-ն կապահովի սահմանադրության ամբողջական տեքստի արագ մշակման գործընթացը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |