• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:39, 14 Օգոստոս 2013

Իսրայելցի փորձագետ. «Էրդողանը կրակում է սեփական ոտքերին»

Իսրայելցի փորձագետ. «Էրդողանը կրակում է սեփական ոտքերին»

Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի թղթակիցը զրուցել է իսրայելական հայտնի «Հաարեց» թերթի անվանի սյունակագիրներից Գիդեոն Լևիի հետ: Զրույցի թեման ձգվել է տարածաշրջանից մինչև Թուրքիա: Իսրայելցի փորձագետը նկատել է տվել, որ Թուրքիան առայժմ շարունակում է մնալ տարածաշրջանի միակ երկիրը, որը փորձում է իսլամն ու ժողովրդավարությունը «մի գծով քայլեցնել»:

Չնայած այն բանին, որ Թուրքիան համեմատաբար բարելավել է իր տնտեսական ցուցանիշները, որոշակիորեն զարգացրել է Միացյալ Նահանգների ու Արևմուտքի հետ իր հարաբերությունները, կարողացել է ձեռք բերել տարածաշրջանում ազդեցիկ խաղացողի կարգավիճակ, բայց, ըստ իսրայելցի փորձագետի, այդ ամենի վրա ստվեր է նետում թուրքական իշխանությունների անհանդուրժողական կեցվածքը մամուլի ազատության և այլակարծության նկատմամբ: Հատկապես մատնացույց է արվել Գեզիի խռովությունների ժամանակ ցուցարարների դեm թուրք ոստիկանների կիրառած անհամաչափ ուժն ու բռնությունները:

«Թուրքիան որոշակի խնդիրներ ունի ժողովրդավարության հետ կապված: Մի շարք լրագրողներ բանտերում են, որը չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ: Արտաքին աշխարհը, որը խրախուսում է Էրդողանի վարչակազմի ձեռքբերումները, մյուս կողմից էլ նաև ասում է` հապա մի խոսքի ազատության վիճակիդ նայիր: Թուրքական կառավարությունը թանկ է վճարում դրա համար հենց նույն արտաքին աշխարհի առաջ: Ընդհանրապես լրագրողներին բանտ ուղարկող առաջնորդները ժողովրդավարություն կառուցել չեն կարող: Մինչդեռ Էրդողանը դեռ շարունակում է ժողովրդականություն վայելող լիդեր մնալ, դրա համար էլ կարիք չի զգում շտկելու այդ վիճակը: Գալով այն հարցին, թե ինչու է իրեն այդպես պահում վարչապետը, չեմ կարողանում իմաստ տալ դրան: Ըստ իս` Էրդողանը կրակում է սեփական ոտքերին»,- նշել է հրեա վերլուծաբանը:

Վերջինս կատարյալ ապուշություն է համարել այն, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալում էր բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ «Twiiter» միկրոբլոգում այդ թեմայով ընդդիմադիր գրառումներ կատարողներին: Գիդեոն Լևիի համոզմամբ` ամեն կառավարություն մի թուլություն ունի, թուրքական կառավարության թուլությունն էլ բռնի ուժ ու միջոցներ կիրառելն է ընդդիմադիր զանգվածների նկատմամբ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}