Տարածաշրջան12:23, 15 Օգոստոս 2013
Բախում թուրք-սիրիական սահմանին

Թուրքական «Զաման» էլեկտրոնային օրաթերթի հաղորդմամբ`
Թուրք-սիրիական սահմանի Հաթայի հատվածում Սիրիայի կողմից սահմանը անցնել փորձող
մոտ հազար հոգանոց խումբը թուրք սահմանապահների կողմից ցույց տված դիմդրությունից
հետո հետ է քաշվել:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության
համաձայն գիշերվա ժամը 04.15-ի սահմաններում թուրք-սիրիական սահմանում
ծառայությաուն իրականացնող 2-րդ սահմանային գումարտակի անձնակազմը նկատել է մոտ
300 մ երկայնքով դեպի սահման շարժվող 40 մեքենա, 750-1000 հետիոտն և 150 հոգանոց
հեծյալ խումբ:
Թուրք սահմանապահները 1 միավոր մարտավարական, 2 միավոր
ռազմական և 1 միավոր անձնակազմ փոխադրող զրահամեքենայով ու 1 տանկով փակել է
անցակետերը, իսկ ավելի թիկունքային մասում մեծացրել է անձնակազմի քանակը:
Թերթը, հղում անելով, գլխավոր շտաբին հաղորդում է, որ խմբի կողմից որսորդական հրացաններից 10-15 կրակոց է արձակվել, որից հետո թուրքական կողմը կրակ է բացել, ինչի արդյունքում էլ խումբը հետ է քաշվել, այնուհետև հեռացել: հաղորդվում է նաև, որ խմբի հեռանալուց հետո թուրք սահմանապահները դեպքի վայրից մազութի 35 տակառ են հայտնաբերել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |