Քաղաքական11:21, 15 Օգոստոս 2013
Դավութօղլու. «Առանց ղարաբաղյան խնդրի խաղաղ ճանապարհով լուծման, Հարավային Կովկասում կայունության հասնելն անհնար է»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված
թյուրքալեզու երկրների գործարար համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հանդես
է եկել ելույթով: Նա նախ շնորհավորել է Ադրբեջանին թյուրքալեզու երկրների
համագործակցության ֆորումի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել
աշխատանքային հաջողություններ: Այդ կառույցի ստեղծումն ու գործումը Դավութօղլուն
գնահատել է որպես պատմական նշանակության զարգացում:
Դավութօղլուն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը: Նա մասնավորապես ասել է. «Ցավալի է, որ գրեթե 20 տարի ընթացող բանակցություններն արդյունք չեն տվել: Առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով լուծման, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում կայունության, բարօրության հասնելն անհնար բան է դառնում: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի «գրավյալ» տարածքերի ազատագրման համար Թուրքիան իր ուժերի ներածին չափով շարունակելու է աջակցել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |