Տնտեսական14:10, 19 Օգոստոս 2013
Թուրքիան չի հրաժարվել Արաքսի վրա ջրամբար կառուցելու պլաններից

Թուրքիայի
ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր Էրքան Աքչայը խորհրդարանի ամբիոնից
հարց է ուղղել անտառների և ջրային պաշարների նախարար Վեյսել Էրօղլուին այն մասին,
թե հայ-թուրքական սահմանով անցնող Արաքս (Արազ, Երասխ) գետի վրա նախատեսված
ջրամբար կառուցումն ինչ եղավ:
«Տեղեկություններ կան, թե Հայաստանին չվշտացնելու համար կյանքի չի կոչվել այդ ամբարտակի կառուցման նախագիծը»,- ըստ «Հաբեր10» լրատվական կայքի` հարցրել է թուրք խորհրդարանականը:
Նախարարն ի պատասխան ասել է, որ ստահոդ են այդ տեղեկությունները: Նա պարզաբանել է, որ ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) նախագիծը 2013 թվականի ներդրումային ծրագրերի փաթեթում է ներառված: Էրօղլուն նշել է, որ ջրամբարը մտադիր են կառուցել շինարարական ամբողջ ծավալով ու ամենասեղմ ժամկետներում: Եվ դրանով փորձելու են ապահովել Իգդիրի դաշտավայրի (70. 530 հա) ոռոգումը և Թուզլուջա շրջանի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |