• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:26, 20 Օգոստոս 2013

Taraf. «Թուրք հովիվը 2 անգամ հարձակվել էր սահմանապահ ուղեկալի վրա»

Taraf. «Թուրք հովիվը 2 անգամ հարձակվել էր սահմանապահ ուղեկալի վրա»

Թուրքական «Թարաֆ» պարբերականում հրապարակվել է Հյուսեին Օզայի «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» վերտառությամբ հոդվածը: Հոդվածագիրը ներկայացնում է Հայաստանի ու Թուրքիայի միջև «հովվային ճգնաժամի» նախապատմությունը, որը երկու պետություններին կարող էր նույնիսկ պատերազմի մեջ ներքաշել:

Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև.

«Անկարայում ավարտվել է վերջերս Հայաստանի զինվորների կողմից սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերի գործի հետաքննությունը: Հետաքննության արդյունքում ի հայտ է եկել դեպքերի մի աբողջ շարք, որը ֆիլմի սյուժե կարող է դառնալ: Ըստ այդ հետաքննության`  ճգնաժամը սկսվել էր սահամանային արոտավայրերում հոտերը արածացնլուց: Հայկական կողմը,  արձագանքելով թուրքերին պատկանող հոտերի  հայկական արոտավայրեր անցնելու հարցին, խնդրի վերաբերյալ նախազգուշացրել էր թուրքական կողմին: Թուրք սահմանապահները հոտերի տերերին զգուշացրել էին, որ նրանք չհատեն Հայաստանի սահմանը: Հակառակ բոլոր նախազգուշացումներին` գյուղացիները շարունակել են իրենց հոտերը Հայաստանի արոտավայրերում արածեցնել: Այդ պատճառով սահմանային ծառայություն իրականացնող ռուս և հայ զինվորները առգրավել էին թուրքերին պատկանող կենդանիների մի մասը: Առգրավված հոտի մեջ են եղել  նաև մահացած Մուստաֆա Ուլքերի ոչխարները:  Գյուղացիներն օգնություն էին խնդրել թուրքական սահմանապահներից:

Թուրք պատասխանատու անձինք հոտերի վերադարձի հարցով բանակցություններ էին վարել հայկական կողմի հետ: Բանակցությունների արդյունքում համաձայնության էին հասել հոտերը գյուղացիներին վերադարձնելու հարցում: Սակայն վերադարձնելուց հետո նոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` որոշների եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի էլ պոչերն են էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել: Նա, թուրք զինվորական համազգեստ հագած, մի գիշեր անցնելով սահմանը, կրակ է բացում սահմանապահ ուղեկալի վրա: Ուլքերին առաջին անգամ հաջողվել է փախչել: Իսկ երկրորդ անգամ կազմակերպած հարձակման ժամանակ  Ուլքերը, մոտենալով ջերմային տեսախցիկներին, վիրավորվել էր գլխից և մահացել: Ուլքերի ինքնությունը պարզվել էր սպանվելուց հետո: Սկզբում կարծել են, որ թուրք զինվորներն են  հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա: Ահա այս իրավիճակն էր Հայաստանի սահմանին տագնապ հայտարարելու պատճառ դարձել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}