Քաղաքական12:44, 20 Օգոստոս 2013
Էրդողանի սկանդալային հայտարարությունը` կապված Իսրայելի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կուսակիցների հետ
հանդիպման ժամանակ սկանդալային հայտարարություն է արել: Ըստ թուրքական «Աքշամ»
պարբերականի` կառավարության ղեկավարը «Արդարություն և զարգացում» կուսակցության
կենտրոնակայանում գումարած ժողովում ելույթ ունենալով` ի թիվս այլ հարցերի,
անդրադարձել է նաև եգիպտոսյան իրադարձություններին:
Էրդողանը հիշեցրել է 2011-ի ընտրությունների նախաշեմին Ֆրանսիայի հրեաներից մեկի ասած խոսքերն այն մասին, որ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրները» եթե անգամ հաղթեն ընտրություններում, միևնույն է, վերջնարդյունքում չեն հաղթանակելու, որովհետև ժողովրդավարությունը դա միայն ընտրությունները չեն:
«Ահավասիկ Արևմուտքի այն տրամաբանությունը, որ ժողովրդավարությունը դա ընտրությունները չեն, կամ միայն ընտրությունները չեն, հիմա նորից գործողության մեջ դնել ցանկացողներ կան: Այս պահին Եգիպտոսում հենց այդ տրամաբանությունն է օգտագործվում: Եգիպտոսում ի°նչ են ասում, ասում են. «Դեմոկրատիան քվեատուփը չէ»: Այս արտահայտության հետևում ի°նչ կա, Իսրայել կա: Մեր ձեռքին կան դրա ապացույցները»,- նշել է Էրդողանը` հավելելով. «Իսկ մենք ասում ենք, որ դեմոկրատիայի ճանապարհը ընտրություններով է անցնում: Քվեատուփը դա հենց ազգային կամքի դրսևորումն է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |