Քաղաքական13:08, 20 Օգոստոս 2013
Թուրքիան վիզային ռեժիմի արտոնություններ է սահմանել Սլովակիայի համար

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլի
Չանքայա պալատում ընդունել է Սլովակիայի
նախագահ Իվան Գասպարովիչին: Նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել մամուլի
ասուլիս, որի ժամանակ Գյուլը տեղեկացրել է երկու երկրների միջև վիզային
արտոնությունների վերաբերյալ ընդունված նոր որոշման մասին:
Աբդուլլահ Գյուլը մասնավորապես ասել է. «Երեկ Թուրքիայի կառավարությունը Սլովակիայի ժողովրդի համար վիզային ռեժիմի հարցում արտոնություններ սահմանելու մասին որոշում է ընդունել: Սլովակիայի նախագահի ներկայությամբ հանձնարարել եմ այդ որոշման մասին պաշտոնական տեղեկություն տարածել: Հուսանք, որ Սլովակիայում էլ գործարարների, արվեստագետների, մարզիկների և այլ թուրք քաղաքացիների համար նմանատիպ քայլեր կձեռնարկվեն»:
Սլովակիայի նախագահ Գասպարովիչն իր գոհունակությունն է հայտնել և նշել, որ նախագահ Գյուլն իր ներկայությամբ վավերացրել է վիզային արտոնությունների մասին կառավարության ընդունած որոշումը: Ապա հավաստիացրել է, որ Սլովակիայի համապատասխան գերատեսչությունները կգործեն փոխադարձության սկզբունքով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |