• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:55, 21 Օգոստոս 2013

Ադրբեջանցի գործիչն անհանգստացած է Իրանի հայանպաստ գործողություններից

Ադրբեջանցի գործիչն անհանգստացած է Իրանի հայանպաստ գործողություններից

Ադրբեջանի սփյուռքի հարցերով զբաղվող կենտրոնի փոխնախագահ Սամիր Ադըգյուզելլին անհանգստություն է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայում հայերին աջակցող գործողություններ է անում:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի կապակցությամբ Վան մեկնած Ադըգյուզելլին, կարծիք է հայտնել, թե պատարագի առիթով Թուրքիա մեկնող հայկական խմբերն իրականում ոչ թե կրոնական շարժառիթ ունեն, այլ ձգտում են այդ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող քայքայիչ միսիոներական գործունեություն իրականացնել: Որպես օրինակ` նշում է, թե ինչպես են հայերը Վանի Բահչըվան թաղամասում երկհարկանի մի շենք վերանորոգել և գաղտնի հավաքատեղի սարքել:

Ադրբեջանցի գործիչը Թուրքիայի ուշադրությունը հրավիրել է Իրանի հայամետ գործողությունների վրա` որպես օրինակ նշելով, թե ինչպես է Սպահան քաղաքի Վան անունով հայկական եկեղեցում կազմակերպվում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, որից ստացվող հասույթն ուղարկվելու է Հայաստան: Այդ ցուցահանդեսը բացվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի նույն օրը: Այսինքն Թուրքիայում ևս հայերը կարողանալու են գրքեր և զանազան այլ ձեռնարկներ վաճառել և ստացված շահույթն ուղարկել Հայաստան: Ըստ Ադըգյուզելլինի` Իրանը աջակցություն է  ցուցաբերում Վանում, Մուշում, Էրզրումում, Կարսում և Իգդիրում միսիոներական գործունեությամբ զբաղվող հայերին:

«Մենք դեմ ենք Իրանի այդ պահվածքին, որը նպաստում է Թուրքիայի դեմ ուղղված պառակտիչ գործողություններին: Պետք է կասեցվեն Թուրքիայի ներքին անդորրը խաթարող գործողությունները: Մենք ցանկանում ենք, որ եղբայրական Թուրքիան այդ հարցին զգայուն մոտենա: Մենք էլ մեր պատվիրակությունով սեպտեմբերի 8-ին լինելու ենք Աղթամարում հայկական լոբբիին դիմագրավելու համար»,- ասել է Ադըգյուզելլին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}