Տարածաշրջան08:32, 21 Օգոստոս 2013
Էրդողանի ղեկավարած կուսակցությունը շարունակում է մնալ առաջատար

Հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող «Pollmark» ընկերության կողմից
Թուրքիայում անցկացվել է սոցհարցում` պարզելու, թե քաղաքացիները որ
կուսակցությունն են պատրաստ տալ իրենց ձայնը, եթե հենց հիմա ընտրություններ
լինեին: Ըստ ամփոփված արդյունքների` պատկերը հետևյալն է.
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) – 51.9 %
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) – 23.5 %
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 13.6 %
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն» (ԽԺԿ-BDP) – 7.4
%
Այլ քաղաքական ուժեր – 3.5 %
Սոցիալական ցանցերում ներգրավվածության ցուցիչը հետևյալն է, սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների 15.7 տոկոսն օգտվում է«Twitter» միկրոբլոգից, իսկ 40.5 տոկոսը` «Facebook»-ի օգտատեր է:
Գլխավոր ընդդիմադիր ուժի` «ԺՀԿ»-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կդադարի ղեկավարել կուսակցությունը, եթե իրենց քվեներն ընտրություններին աճ չարձանագրեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |