• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:16, 22 Օգոստոս 2013

Radikal. Դավութօղլուն դեռ հեքիաթ է պատմում, թե Թուրքիան ինչ հզոր երկիր է դարձել

Radikal. Դավութօղլուն դեռ հեքիաթ է պատմում, թե Թուրքիան ինչ հզոր երկիր է դարձել

Թուրքական «Վաթան» թերթի սյունակագիր Մուստաֆա Մութլուն իր «Հզոր երկիր» հոդվածում քննության է առել Թուրքիայում շուրջ 12 տարի իշխանության եկած «Արդարություն և զարգացում կուսակցության»  (ԱԶԿ-AKP) արած գործերն ու ստացած արդյունքները:

Հոդվածը` ստորև.

«ԱԶԿ»-ի իշխանության գալու տարիներին Թուրքիան Հունաստանից ու Հայաստանից բացի ուրիշ երկրներ հետ խնդիր չուներ: «ԱԶԿ»-ական իշխանությունը սկզբի տարիներին մեծ կարևորությունն էր տալիս միջազգային հարաբերություններին:

Վարչապետը, օգնականները, արտգործնախարարը և այլ նախարարներ ամեն պատեհ առիթով Եվրոպայում, Ամերիկայում, Հեռավոր արևելքում և Աֆրիկայում էին շունչ քաշում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը մեր եղբայրը, իսկ Գերմանիայի վարչապետն էլ մեր պատվավոր քաղաքացին դարձան

Արաբ թագավորները իրար հետևից գալիս-գնում էին: Եղբայրական էր հարաբերությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երբ լսում էինք Իրանի նախագահն է այցելելու մեր երկիր, շտապում էինք երթևեկությունը կանգնեցնել:

Դե իսկ Հունաստանի վարչապետին էլ  վատ չէինք սկսել «կռել-կոփել»:

Անհավատալի աջակցություն կար

«ԱԶԿ»-ի միջազգային հարաբերություններն այնքան գերազանց էին, որ ամեն օր մի շարք օտարերկրյա ամսագրերում կամ թերթերում վարչապետին և կուսակցությանը փառաբանող լուրեր ու մեկնաբանություններ էին հրապարակվում:

Մերոնք էլ այն օրերին, դե անշուշտ, «Մեր ներքին գործերին մի խառնվեք» էին ասում:

Արտաքին այդ լավ հարաբերությունների շնորհիվ էր, որ աշխարհիկության դեմ դուրս գալու հատկանիշով Սահմանադրական դատարանի կողմից մեղադրվող «ԱԶԿ»-ն փրկվեց լուծարվելուց և փակվելուց : Դատավարության ընթացքում ամբողջ աշխարհն ուղերձներ էր հղում. «Եթե «ԱԶԿ»-ն փակվի, մեզ համար կվերջանա Թուրքիան»:

Ախ, այդ «զրո խնդիրը»

Հետո արտաքին քաղաքական գերատեսչություն բերվեց Ահմեթ Դավութօղլուն ու դրանից հետո ահա թե ինչեր եղան: Այդ պարոնը ձեռնամուխ եղավ Թուրքիան տիպիկ օսմանյան ձևի «աշխարհի առաջնորդ» սարքելուն: Նա ասում էր. «Մեր հարևանների հետ «զրո խնդիր» քաղաքականությունն ենք վարելու: Ոչ մի հարևանի հետ ոչ մի խնդիր չի մնալու»:

Այդ օրվանից հետո այօսր ահա հասել ենք հետևյալ տեսարանի առաջ.

Հունաստանի հետ, Բուլղարիայի հետ, Հայաստանի հետ, Վրաստանի հետ, Նախիջևանի հետ տարիներ շարունակ ոչ մի շփում չկա: Իրանի հետ իրար «միս ենք ուտում»:

Իրաքի հետ հարաբերությունները հիշեցնում են սգո թափորի երթ: Սիրիայի հետ արդեն եղբայրություն չկա... պաշտոնապես պատերազմի նախաշեմին ենք: Իսրայելին «ջնջեցինք» Դավոս ընդամենը մեկ րոպեում:

Ռուսաստանը մեր դեմ դիլեր է խաղում. ջերմ չի և ամեն պահի հիշեցնում է, ինչ պետք է: Դե Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան և մյուս հեռու երկրները իսկապես էլ հեռու են մնացել:

Նույնիսկ ԵՄ-ին օտարեցինք մեզնից

Եվրամիության (ԵՄ) երկրների հետ տարիներով վայրահաչում ենք, ներառյալ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Բանն այնտեղ հասավ, որ արդեն էլ չենք գնում ԵՄ-ի գագաթաժողովին, այն դեպքում, երբ այնտեղ գնալ նկարվելու համար վարչապետի ուշքը գնում էր: Գեզիի ցույցերի ընթացքում իշխանություններին ուղղված քննադատությունների թեժացմամբ էլ կապերը ԵՄ-ի հետ լրիվ կտրվեցին:

Մնացել էին ԱՄՆ-ն և արաբական երկրները: Նրանց էլ կորցրեցինք, երբ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ աջակցություն հայտնեցինք Մուրսիին: Մեր վարչապետը երեկ Սպիտակ տան մամուլի խոսնակի կողմից ամբողջ աշխարհի առաջ շատ խիստ քննադատության ենթարկվեց: Եգիպտոսում նոր իշխանությանը աջակցող արաբական երկրներն էլ արդեն մեր երեսը չեն ուզում տեսնել:

Այս է դրությունը: Իսկ մեր արտգործնախարարը դեռ հեքիաթ է պատմում, թե Թուրքիան ինչ հզոր երկիր է դարձել:

Ի°նչ ասեմ, Աստված թող մեզ փրկի այս տեսակ ավելի «հզորանալուց»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}