Տարածաշրջան13:43, 22 Օգոստոս 2013
Պայթեցվել է Իրաքից Թուրքիա նավթ մատակարարող խողովակաշարը

Թուրքական «Հաբերէվեթ» կայքի տեղեկացմամբ` դադարեցվել է Հյուսիսային Իրաքից
Թուրքիա առաքվող նավթի մատակարարումը: Պատճառը նավթամուղի` Իրաքի տարածքում գտնվող
հատվածի վրա կատարված հարձակումն է եղել, որի ընթացքում երեք պայթյուն է
իրականացվել: Լրատվամիջոցների հավաստմամբ` նավթամուղի պայթեցման այս վերջին դեպքն իր
ավերածության չափերով նախադեպը չի ունեցել:
Հարձակումը կազմակերպվել է նախօերին Հյուսիսային Իրաքի Նինով և Քերքուք շրջանների մերձակայքում: Իրաքի իշխանությունները հայտնել են, որ պայթյունը եղել է ամենախոշորը` սկսյալ 2003 թվականից:
Հյուսիսային Իրաքից Թուրքիա մատակարարող նավթամուղը վերջին 2 ամսում ենթարկվել է 37 հարձակման:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |