Քաղաքական09:30, 23 Օգոստոս 2013
Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն` թուրքական մամուլում

Թուրքական «Ռադիքալ» օրաթերթն անդրադարձել է Բաքվում ծնված, բայց վերջին 20
տարում Հայաստանում փախստականի կարգավիճակով ապրող Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի
նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցին: Այվազյանը ղեկավարում է
Ադրբեջանի հայերի կոնգրեսը: Նա խոստանում է ընտրվելու դեպքում ինքնավարություն տալ
Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, իսկ ալիևյան կլանի թալանած
հարստությունը վերադարձնել Ադրբեջանի ժողովրդին:
Թուրքական պարբերականը նկատել է տալիս, որ Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չի եղել Այվազյանի թեկնածության առաջադրմանը: Ստամբուլում տպագրվող «Ագոս» շաբաթաթերթին տված պարզաբանման մեջ Գրիգորի Այվազյանը նշել է, որ, հակառակ բոլոր վտանգներին, ինքը փորձելու է անպայման մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
Վերջում «Ռադիքալ»-ը «Սարգսյանի նախապատվությունը» ենթավերնագրի ներքո ներկայացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Երևանին ցանկալի է ժողովրդավարական Ադրբեջան ու որ եթե Իլհամ Ալիևը ձերբազատավի հայաֆոբիայից և ղարաբաղյան բանակցություներում կամք ցուցաբերի, կլինի ամենաընդունելի տարբերակը:
«Գրիգորի Այվազյանի թեկնածությունը և «Սարգսյանի նախընտրությունը» հայ հասարակությունում մեծացրել է հետաքրքրությունը հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահակական ընտրությունների նկատմամբ»,- գրում է «Ռադիքալ»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |