• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:22, 23 Օգոստոս 2013

Թուրքական բանակում 10 տարում ինքնասպան է եղել 934 զինծառայող

Թուրքական բանակում 10 տարում ինքնասպան է եղել 934 զինծառայող

Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ մտահոգիչ է համարել այն փաստը, որ վերջին 10 տարում թուրքական բանակում ինքնասպան է եղել 934 զինծառայող:

Այս փաստը հայտնի է դարձել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազից, երբ նա պատասխանել է Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբայի համապատասխան հարցմանը: Պարզվել է, որ միայն վերջին 1.5 տարում Թուրքիայի զինված ուժերի զորանոցներում կյանքն ավարտել է 166 զինծառայող: Արձանագրվել է  ինքնասպանության 108, հրազենի գործադրմամբ դժբախտ պատահարի 40, աշխատանքային պատահարի 1, կռվի, վիճաբանության, թունավորվելու և խեղդվելու 17 դեպք:

Պատգամավոր Աղաբաբան նախարարի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սկզբում հաղորդում են, թե ինքնասպանություն է եղել բանակում, այնուհետև պարզվում է, որ իրականում զինծառայողներն են իրար սպանել: Նախարարից նա պահանջել է զինված ուժերում կատարվող սպանությունները չկոծկել «ինքնասպանություն» անվան տակ և ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել բանակում կյանքի անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի այս տարվա գարնանը հրապարակած տվյալների համաձայն` թուրքական բանակում կա 678 հազար 617 զինծառայող, որոնցից 347-ը`գեներալ և ծովակալ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}