Քաղաքական08:13, 24 Օգոստոս 2013
Թուրք պատգամավորը ձախողված է անվանում Անկարայի արտաքին քաղաքականությունը

Ժողովրդահանրապետականներից հետո իր ազդեցությամբ երկրորդ ընդդիմադիր ուժ
հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր
Օքթայ Վուրալը քննադատել է Թուրքիայի
արտաքին քաղաքականությունը:
Ինչպես տեղեկացնում է «Հաբերվաքթիմ» լրատվականը, Վուրալը Անկարային դատապարտել է սիրիական բախումների մեջ ներքաշված լինելու և մաս կազմելու մեջ: Բացի դրանից, ըստ նրա, վատացել է հարաբերությունները նաև մյուս հարևան` Իրաքի հետ:
«Այսօր անվստահություն է ձևավորվել Իրանի ու Թուրքիայի միջև: Իրանը գնաց, Իրաքը գնաց, Սիրիան «եղբայր Ասադից» վերածվեց «թշնամի Ասադի»: Սիրիայի ու Իսրայելի միջև ընթացող բանակցություններին միջնորդական նախաձեռնությամբ հանդես եկած Թուրքիան տանուլ տվեց: Իրանի հետ միջուկային ծրագրի մասով միջնորդական նախաձեռնությունը ևս Անկարան ձախողեց: Որտե°ղ են այդ նախաձեռնությունների արդյունքները, Կիպրոսի հարցում ձախողվեցիք, Հայոց ցեղասպանության հարցում ձախողվեցիք: Մի խոսքով իսկական ֆիասկո»,- ասել է Վուրալը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |