Տնտեսական14:05, 26 Օգոստոս 2013
Milliyet. Թուրքիայի 12 միլիարդանոց շոկը

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գործող պետական վերահսկողության տակ
գտնվող «Abu Dhabi National Energy Co TAQA» էներգետիկ
ընկերությունը մտադիր է ամբողջությամբ դուրս գալ Թուրքիայում 12 մլրդ դոլարի
ներդրում պահանջող ածխային հումքով էլեկտրէներգիայի արտադրության կայանի կառուցման
նախագծից: Նման մտադրության մասին «Reuters»-ին հայտնել է էներգետիկ սեկտորից
անանուն մի աղբյուր:
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն այդ հայտարարությունն անվանել է «12 միլիարդանոց շոկ» Թուրքիայի համար: Թուրքական կողմի և հիշյալ ընկերության միջև ածխային ավազանում 8.000 մեգավատ հզորությամբ էլեկտրանէերեգիայի արտադրության թողունակությամբ կայանի կառուցման պայմանագիրը կնքվել էր ընթացիկ տարվա հունվարին:
Իսկ ահա արաբական այդ ընկերության մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ներդրումային այդ ծրագիրը հետաձգվել է մինչև 2014թ., բայց չեղյալ հայտարարելու մասին ոչինչ չի ասել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |