• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:17, 27 Օգոստոս 2013

Թուրքիայի «կանգնած մարդը» մրցանակ կստանա

Թուրքիայի «կանգնած մարդը» մրցանակ կստանա

Թուրքական «Հաբեր 1» լրատվական կայքի հաղորդմամբ` վերջերս Թուրքիայում Գեզի այգու ծառահատումներն ու այնտեղ սկսված շինարարությունը կանխելու նպատակով սկսված ու լայնամասշտաբ  բողոքի ալիքի վերաճած ցույցերի ժամանակ իրականացված «կանգնած մարդը» ակցիայի հեղինակ Էրդեմ Գյունդուզին Գերմանիայում մրցանակ կհանձնվի:

2005 թվականին Եվրոպացի լրագրողների կողմից հիմնված հեղինակավոր «M100 Sanssouci Colloquium» կազմակերպության մեդիա մրցանակը այս տարի կհանձնվի Ստամբուլի Գեզի այգու ու Թաքսիմ հրապարակի ցույցերի խորհրդանիշ դարձած «կանգնած մարդուն»:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ մրցանակը Էրդեմ Գյունդուզին է հանձնվում, քանի որ նա իր «կանգնած մարդը» ակցիայով դարձել էր խաղաղ ցույցերի խորհրդանիշը և ամբողջ աշխարհում երկրպագուներ ձեռք բերել:

Հիշեցնենք, Գյունդուզը ճանաչում էր ձեռք բերել, երբ դուրս էր եկել Թաքսիմ հրապարակ և կանգնել Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի առաջ՝ դեմքով դեպի Հանրապետական Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նկարը։ Նա ժամերով անշարժ և լուռ կանգնել է՝ չարձագանքելով ոստիկաններին։ Շուտով մյուս ցուցարարները, նկատելով Գյունդուզի լուռ ակցիան, մեծ խմբերով միացել են նրան:

Նշենք, որ մեդիա մրցանակը, որը ամեն տարի տրվում է խոսքի ազատության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցող գործչի, Գյունդուզին կհանձնվի սեպտեմբերի 5-ին Պոտսդամում:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}