• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:52, 28 Օգոստոս 2013

«Քրդական համայնքների միությունը». Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը

«Քրդական համայնքների միությունը». Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը

Թուրքիայում «Քրդական համայնքների միությունը» և «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) շարունակում են Թուրքիային ուղղված սպառնալիքներ  հնչեցնել: «Քրդական համայնքների միության» գերագույն խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը նոր հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ նրա՝ եթե մինչև սեպտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կողմից որևէ հստակ քայլ չկատարվի, ապա իրենք ոչ միայն կդադարեցնեն զինված խմբավորումների դուրս բերման գործընթացը, այլև հետ կկանչեն արդեն իսկ Թուրքիայից դուրս եկած զինված խմբերին:

Թուրքական «Զաման» օրաթերթը հայտնում է, որ Ջեմիլ Բայըքը խնդրի լուծման և այլ մանրամասների մասին հարցազրույց է տվել BBC-ի թուրքական ծառայությանը: Նա հարցազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը , թե քրդական ուժերի դուրս բերումը կատարվել է 20%-ով, քրդերը իրենց խոսքը չեն պահել: Ի պատասխան վերոնշյալ խոսքերի `Ջեմիլ Բայըքը ասել է, Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» երբեք չի հայտարարել, որ հունիսի 1-ին կավարտի զինված խմբավորումների դուրս բերման գործընթացը: Նախանշված հունիսի 1 ամսաթիվը սահմանվել է որպես ռազմական գործողությունների ավարտի օր: 

Ջեմիլ Բայըքի կարծիք է հայտնել այն մասին, որ ներկայումս Թուրքիայի օրակարգում քրդական խնդրի կարգավորման հարց դրված չէ: Ըստ նրա՝ Թուրքիան հիմա խաբելով փորձում է ժամանակ շահել: Նա նաև գտնում է, որ այդ կերպ ներկայիս իշխանությունները փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից՝ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական, ապա նախագահական ընտրություններում հաղթելու համար:

Ըստ նրա` ընտրություներին թուրքական ներկայիս իշխանությունները իրենց քարոզարշավում ամեն տեղ կասեն թե իրենք դադարեցրել են պատերազմը և որ այլևս արյուն չի թափվում:  Նրա կարծիքով իրավիճակը այսպես չի կարող շարունակվել, քանի Թուրքիան խնդրի լուծման գործընթացը ավարտին բարեհաջող հասցնելու համար որևէ քայլ չի ձեռնարկում: Դա նշանակում է, որ Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը և ռազմական գործողությունների է նախապատրաստվում:

Ermenihaber.am  


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}