Տարածաշրջան08:23, 28 Օգոստոս 2013
Սիրիայի վրա հավանական հարձակման դեպքում ի՞նչ դեր կստանձնի Թուրքիան

Թուրքական «Վաթան» պարբերականը անդրադառնում է Սիրիայի վրա հավանական հարձակման դեպքում Թուրքիայի դերի և պարտականություններին:
Ըստ աղբյուրի`Թուրքիան կստանձնի բեռնափոխադրումների (լոգիստիկ), անվտանգության ապահովման և հետախուզություն իրականացման պարտականությունները: Օդային և ծովային ռազմական գործողություններ սկսելու դեպքում կարող է օգտագործվել Ադանայում գտնվող ամերիկյան «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղ ԱՄՆ-ը, Թուրքիայի հետ կնքած երկկողմ պայմանագրերի համաձայն, սահամանափակ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ է պահում: Այդ երկկողմ պայմանագրերը նաև հաստատում են, որ ինքնաթիռները կարող են օգտագործվել առանց պաշտոնական որոշման առկայության:
Ըստ ամենայնի Թուրքիան, հավանական հարձակման ժամանակ կապահովի այդ ռազմաբազայի ակտիվ գործունեությունը: Ուշագրավ է, որ ռազմաբազան
Դամասկոսից 400 կմ հեռավորության վրա է գտնվում և օդային ռազմական
գործողությունների իրականացման համար շատ հարմար է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |