Քաղաքական15:15, 28 Օգոստոս 2013
Փոփոխություն` Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում

Ներկայացվել
է Թուրքիայի կառավարության
կողմից մշակված ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումների փաթեթի նախագիծը: Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի` Թուրքիայի Քրեական Օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը
վերոնշյալ փաթեթի նախագծում ներկայացել է փոփոխված տարբերակով:
Ըստ աղբյուրի` եթե նախկինում հոդվածը մինչև 2 տարի ազատազրկում էր նախատեսում էր
«թուրք ազգը, պետությունը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը , կառավարությունը,
դատարանը, զինվորին կան ոստիկանին» ստորացնողների համար, ապա նոր օրինագծի
հաստատման դեպքումայդ հոդվածը պատիժ կնախատեսի միայն «թուրք ազգը» նվաստացնողների
համար: Այսինքն, պետությունը,Թուրքիայի
Ազգային Մեծ ժողովը,կառավարությունը, դատարանը, զինվորին կան անվտանգության
աշխատակիցներին հրապարակավ ստորացնողների հանդեպ այլևս գործ չի հարուցվի, եթե
նշյալ արարքը չդիտվի որպես հանցագործություն`օրենսգրքի այլ հոդվածներով:
Նշենք, որ ժամանակին 301-րդ հոդվածով` թուրքական պետությանը վիրավորելու մեջ դատապարտվել է Հրանտ Դինքը, մեղադրանք է ներկայացվել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի , գրող Օրհան Փամուքի հանդեպ: Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Դինքին 301-րդ հոդվածով դատելու համար դատապարտեց Թուրքիային իսկ 2011թ. Թաներ Աքչամի դեմ հետաքննություն սկսելը գնահատեց որպես օրենքի խախտում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |