Տարածաշրջան13:06, 29 Օգոստոս 2013
Թուրքիայում բարձր պատրաստության է բերվել հակաօդային ու հակահրթիռային համակարգերը

Թուրքական «Ռադիքալ» թերթը նշում է, որ ԱՄՆ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից
Սիրիայի նկատմամբ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիայի պայմաններում բոլորի
ուշադրությունը սևեռվել է Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) և Գազիանթեփ շրջաններում
ՆԱՏՕ-ի կողմից տեղակայած «Պատրիոտ» հակահրթիռային համակարգերին:
Նշվում է, որ Սիրիայի ուղղությամբ տեղակայված «Պատրիոտ» համակարգերը պատրաստ
են անմիջապես հակահարված տալ յուրաքանչյուր հարձակման: Թերթի փոխանցմամբ`Քահրամանմարաշի
Գազի զորամասում, որտեղ տեղակայված են 2
Պատրիոտ համակարգեր, ակտիվ պատրաստություններ է ընթանում, սակայն մամուլին այդ
մասին որևէ մանրամասնություն չի հաղորդվում:
Իսկ թուրքական «Սաբահի» տեղեկություններով լարված իրավիճակ է նաև Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայում: Իրաքյան
պատերազմի, ինչպես նաև ծոցի պատերազմների ժամանակ ԱՄՆ-ի կողմից հաճախակի
օգտագործված, Թուրքիայի տարածքում գտնվող այս ռազմաբազայից օդ բարձրացած F 16
ինքնաթիռները փորձնական թռիչքներ են կատարել: Նշվում է նաև, որ թուրքական մամուլից
բացի Ինջիրլիքի ռազմաբազայում տեղի ունեցող զարգացումներին ուշադրությամբ հետևում
է նաև միջազգային մամուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |