• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:34, 30 Օգոստոս 2013

Իսրայելական թերթ. «Թուրքիան Իրանից հետո մեր ամենամեծ թշնամին է»

Իսրայելական թերթ. «Թուրքիան Իրանից հետո մեր ամենամեծ թշնամին է»

Թուրքական «Միլլիյեթի» հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`«Եգիպտոսում տեղի ունեցած բախումների հետևում Իսրայելն է կանգնած» արտահայտությունը շարունակում է արձագանքներ գտնել Իսրայելական մամուլում: Այս համատեքստում արված մեկնաբանություններում Իսրայելի` Թուրքիայից խնդրած ներողությունը մեծ սխալ է որակվել, իսկ Թուրքիան անվանվել է Իսրայելի ամենամեծ թշնամին` Իրանից հետո: Իսրայելական հայտնի «Yedioth Ahronoth» թերթի հոդվածագիրը իր «Ներողության համար ափսոսում ենք» վերնագրով հոդվածում Իսրայելի ժեստը մեծագույն սխալ է անվանել:

Հոդվածագրի խոսքերով Իսրայելի կառավարությունը ծնկի եկավ և չկատարած հանցանքի համար ներողություն խնդրեց, ինչի պատճառով բազմիցս նախատնքների արժանացավ: Այդ ամենին հակառակ Էրդողանը ոչ մի անգամ հանդուրժողական մոտեցում չցուցաբերեց: Ավելին, Եգիպտոսում կատարված դեպքերի համար Իսրայելին մեղադրեց:

Թերթը, շարունակելով «ներողության» թեման, գրում է. «Չնայած ստանձնած պարտավորություններին` Թուրքիան նույնիսկ հետ կանչած դեսպանին կրկին Իսրայել չուղարկեց: Սակայն կրկին Անթալիա այցելող զբոսաշրջիկները շարունակում են օգուտ տալ Թուրքիային: Այս պարագայում Թուրքիան, Իրանից հետո Իսրայելի համար տարածաշրջանի ամենամեծ թշնամին կարող է դիտարկվել»:    

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}